Ավարտվել է Չինաստանի բիաթլոնի և դահուկային սպորտի ազգային կենտրոննների շինարարությունը։ Դրանք << Պեկին - 2022 >> ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մրցասպարեզներն են:
Այդ համալիրների առանձնահատկությունը վերգետնյա հետիոտնային անցումն է, որը կազմկոմիտեն անվանում է << Նեֆրիտե սառցե մատանի >>։ Այն բիաթլոնի և դահուկային սպորտի մրցուղիները միացնում է դահուկացատկի համալիրին:
Առաջին միջազգային մրցաշարը աշխարհի գավաթի խաղարկության փուլը կլինի։ Դա փաստորեն միակ հնարավորությունն է փորձարկելու օլիմպիական նոր ասպարեզը: Ստուգատեսը նախատեսված է 2021թ․ փետրվարին:
Օլիմպիական շինություններում աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին։