Մենք հեռախոսազրույց ունեցանք Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ։ Տխուր էր, ափսոսանք կար խոսքում։ Ասաց, որ մեր մարզիկները լավ մարզավիճակում են և հնարավոր էր, որ թիմը մի քանի օլիմպիական ուղեգրով Լոնդոնից վերադառնար հայրենիք։
Լուրեր են պտտվում, որ հավանական է նույն վիճակահանությամբ շարունակվեն հետագա հանդիպումները։ Թե երբ դրանք կկայանան, իհարկե հայտնի չէ։ Մեր պատվիրակությունն առայժմ չգիտի նաև, թե երբ և ինչ չվերթով են վերադառնալու Երևան։