Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցում է դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Ավանդության համաձայն, գավաթի խաղարկությունն անցկացվում է ֆինլանդական Ռուկա քաղաքում: Հայաստանն այս տարի ևս կներկայացնի Սերգեյ Միքայելյանն, ով արդեն երկրորդ տարին է ինչ մասնակցում է խաղարկությանը:
«Սերգեյի մոտ այժմ վերականգնողական շրջան է: Ամռանը նա վիրահատվեց: Ինչպես տեսնում ենք քիչ-քիչ վերականգնվում է և մասնակցում է գավաթի խաղարկությանը: Մրցաշրջանը նոր է սկսվում և մեր ակնկալիքները մեծ չեն: Առաջանահերթ է մասնակցությունը: Առավել լավ կլինի, երբ Սերգեյ բարելավի իր վարկանիշային միավորները»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկը կտրվի նոյեմբերի 26-ին: Այն կավարտվի նոյեմբերի 29-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին