Պեկինում բացված ամենամյա World Winter Sports Expo / WWSE / ցուցահանդեսը նվիրված է ձմեռային մարզաձևերի արդյունաբերությանը: Այն գործում է առցանց:
Գլխավոր ցուցադրությունը << Պեկին – 2022 >> կազմկոմիտեինն է։ Այնտեղ ներկայացված է գալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստությունը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / նախագահ Թոմաս Բախը տեսակապով ասել է, որ տպավորված է Պեկինի նախապատրաստական աշխատանքներով։