Փարիզի և Իլ-դե-Ֆրանսի ղեկավար Մարկ Գիյոմը խոստացել է, որ Սենա գետի ջրի որակը բարձր կլինի այն չափանիշներից, որոնք պահանջում է միջազգային օլիմպիական կոմիտեն և << Փարիզ - 2024 >> -ի կազմկոմիտեն:
Առաջիկայում նախատեսված են թեստային միջոցառումներ:
Սենա գետը օլիմպիական խաղերի ժամանակ կօգտագործվի մարաթոնյան լողի, եռամարտի և պարատրիաթլոն մարզաձևերի մրցումների համար:
Ջրի որակի ստուգումը կիրականացվի բոլոր միջոցառումների ընթացքում, որոնք կանցկացվեն Pont Alexandre III-ի անվան շքեղ կամրջի ներքո:
Սենայի օգտագործումն առաջարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, երբ քաղաքը 2017թ. խաղերը հյուրընկալելու հայտ ներկայացրեց: Աշխատանքների համար պահանջվել է 700 միլիոն եվրո և այն դարձավ խաղերի խորհրդանշական ժառանգությունը: