Ալբանիայում և Կոսովոյում մեկնարկեցին Եվրոպայի մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների բասկետբոլի առաջնությունները:
Մեր հավաքականներն ընդգրկված են C դիվիզիոնի B ենթախմբում:
Հայաստանի տղաների հավաքականը կատարեց գերազանց մեկնարկ: Մեր պատվիրակները գործեցին վստահ, անկաշկանդ և 88:72 հաշվով արժանի հաղթանակ տարան Մոլդովայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման արդյունավետ խաղացող ճանաչվեց Վիլյամ Ղարաբեկյանը ՝ 20 միավորով:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին` ադրբեջանցիների հետ:
Կոսովոյում է անցկացվում աղջիկների մրցաշարը: Մեր մարզուհիները առաջին խաղը տանուլ տվեցին / 68:77 / Վրաստանի հավաքականին:
Հայաստանից դիպուկությամբ աչքի ընկավ Լիա Կրումյանը, որը վաստակեց 24 միավոր:
Մեր բասկետբոլիստուհիները երկրորդ հանդիպումը կանցկացնեն տանտիրուհիների հետ՝ հուլիսի 24-ին: