ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ԳՈՀԱՑՐԵԼ Է

10:57 - 10 Մար, 2023

Փետրվարի 15-ին սկսված  << Փարիզ 2024 >> -ի տոմսերի վաճառքի առաջին փուլը մեծ հաջողություն է գրանցել: Իրացվել է ավելի քան երեք միլիոն տոմս:  << Սա գոհացնում է:  Այդքան տոմս վաճառվել է  ընդամենը երեք շաբաթվա ընթացքում >>  - ասել է  կազմկոմիտի նախագահ Թոնի Էստանգեն:

Մարտի 15-ին կսկսվի վաճառքի երկրորդ փուլի գրանցումը, որի ընթացքում յուրաքանչյուրը կարող է գնել ընդամենը  մեկ տոմս: 

Ընդհանուր առմամբ վաճառվում է 10 միլիոն տոմս:  80 տոկոսը ուղղակիորեն կվաճառվի լայն հանրությանը`  Փարիզի օլիմպիական խաղերի պաշտոնական հարթակի միջոցով:

Գնորդների 44 տոկոսը մինչև 35 տարեկան է: 13 տոկոսը վաճառվել է 24 եվրո արժեքով, 70 տոկոսը՝  100 եվրոյից պակաս, 4,5 տոկոսը՝ ավելի քան 200 եվրոյով:

Տոմսերը վաճառվել են գրեթե 600 մրցումների համար:

Համաձայն վերջին հարցման, ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը (82%) կարծում է, որ տոմսերի գները չափազանց բարձր են։

Հիշեցնենք, որ Փարիզի ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Մեկնարկին մնացել է 504 օր:

 

 

 

Այլ նորություններ