Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ ազատ ոճային ըմբիշները:
63 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշը եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ:
46 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը եզրափակչում 0:6 հաշվով զիջեց ռուս Ալիկ Խադարցևին և բավարարվեց արծաթե մդալով:
2015 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (Խմբ. չեմպիոն էր դարձել 46 կգ քաշային կարգում), ով այս տարի ներկայացնում էր 54 կգ քաշային կարգը, եզրափակչում 3:4 հաշվով պարտվեց հույն մրցակցին և դարձավ արծաթե մեդալակիր:
Բրոնզե մեդալներին մոտ էին Արման Ավագյանը (76 կգ) և Աշոտ Ռուշանյանը (100 կգ), ովքեր պարտվեցին մրցանակային երրորդ տեղի համար պայքարում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում նվաճեց 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
ՀԱՕԿ լրատվության բաժին