ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

11:00 - 12 Օգո, 2021

Հայաստանի ծանրամարտի  մինչև 23 տարեկան և ազգային հավաքականները ընդգրկված են Աբովյանում սկսված ուսումնամարզական հավաքում:

Գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը  թիմերին նախապատրաստում է առաջիկա խոշոր ստուգատեսներին: Ազգայինը հոկտեմբերին կմասնակցի   աշխարհի առաջնությանը  / մրցավայրը դեռևս հաստատված չէ /:Իսկ մինչև 23   տարեկանները,  մարզիչ  Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում  պարապող մինչև  20 տարեկանների թիմի հետ  կմասնակցեն  սեպտեմբերին Ֆինլանդիայում զուգահեռաբար անցկացվող Եվրոպայի   միջին և ավագ  տարիքի  երիտասարդական առաջնություններին :

Պարապուրդի չեն մատնվում  նաև պատանիները: Նրանք մարզվում , նախապատրաստվում են օլիմպավանում և մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ  հանդես կգան Լեհաստանում, օգոստոսի 28 –ից անցկացվելիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

Այլ նորություններ