Մարտական տրամադրությամբ Խորվաթիայի Զագրեբ վաղը կմեկնի Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ընտրությունը կանգ է առել լավագույն մարզավիճակ ունեցող տղաների վրա: Ներկայացնենք նրանց. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ) և Սերգեյ Սարգսյան (97 կգ)։
Նրանք կպայքարեն ապրիլի 17 –ին մեկնարկող Եվրոպայի առաջնության մեդալների համար:
Հուսանք, որ մեր ըմբշները վստահ մրցելույթներ կունենան ու մրցանակներով կվերադառնան հայրենիք: