ՈՒԹ ՊԱՏՎԻՐԱԿ

15:57 - 10 Նոյ, 2022

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում վաղը կմեկնարկի սամբոյի  աշխարհի առաջնությունը:  

Մարզական սամբոյի կանանց, տղամարդկանց և մարտական սամբոյի տղամարդկանց յոթական քաշային կարգերում խաղարկվելու է մեդալների 21 հավաքածու:

Առաջնությանը հայտավորված են  շուրջ 50 երկրների մարզիկ- մարզուհիներ:

Հայաստանը մրցավայր է  գործուղել ութ պատվիրակ:

Մարզական սամբո.  Տիգրան Կիրակոսյան՝  / 58 կգ /, Մաքսիմ Մանուկյան՝  / 64 կգ /, Կառլեն Մահինյան՝  / 71 կգ /, Ալեքսան Ստեփանյան՝  / 79 կգ /, Դավիթ Գրիգորյան՝  / 88 կգ / և Արսեն Խանջյան՝  / 98 կգ /:

Մարտական սամբո.  Ավետիք Պողոսյան՝  / 79կգ /, Արման Ավանեսյան՝ / 98 կգ /:

Մեր  մարզիկներին ասպարեզ  կուղեկցեն մարզիչներ Վովիկ Խոջայանը և Էռնեստ Միրզոյանը: Մրցավարական հանձնախմբում ընդգրկված է  Ազատ Անդրյանը:

Պատվիրակության ղեկավարն է  է ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:

Առաջնությունը եզրագիծը կհատի նոյեմբերի 13 –ին:

Այլ նորություններ