Վոլեյբոլի Հայաստանի 2017 թ. տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը որոշեց չեմպիոններին։
Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց ՖԻՄԱ-ն: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին «Արցախը» եւ ՀԱՊՀ-ը: Կանանց պայքարում մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ հաջորդականությամբ. ԽՄՕՄՄ, «Նժդեհ» եւ «Արցախ»։
Մրցանակակիր թիմերը պարգեւատրվեցին պատվոգրով, մեդալով եւ գավաթով: Սահմանված էր նաեւ առաջնության լավագույն վոլեյբոլիստ անվանակարգ, որին արժանացան Արամ Մելքոնյանը (ՖԻՄԱ) եւ Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ):
Մրցանակները հանձնեց ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը։
Լուսանկարը՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի