Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրեց 14-րդ տեղը կարճ ծրագրում

19:30 - 17 Հուն, 2018

Մոսկվայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կարճ ծրագրով հանդես եկան տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը փայլուն հանդես եկավ եւ 36 մարզիկների մեջ զբաղեցրեց 14-րդ տեղը, ինչը լավագույն արդյունքն է նրա կարիերայում:

Մեր գեղասահորդը վաստակած 69.49 միավորով անհատական ռեկորդ սահմանեց: Հայրապետյանը 24 լավագույն մարզիկների մեջ հաղթահարեց որակավորման փուլը եւ հունվարի 19-ին հանդես կգա կամավոր ծրագրով: 

Կարճ ծրագրի արդյունքով ուժեղագույնների եռյակը կազմում են՝ Խավիեր Ֆերնանդեսը (Իսպանիա, 103.82), Դմիտրի Ալիեւը (ՌԴ, 91.33), Դենիս Վասիլեւը (Լատվիա, 85.11):

 

 

Լուսանկարը՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի

Այլ նորություններ