Ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրը Հայաստանն ունի միայն մեկ մարզիկ՝ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը:
Հայ բնռցքամարտիկն առաջին մենամարտը կանցկացնի Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Աբգարյանը կմրցի Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյի հետ: Մենամարտը կմեկնարկի տեղական ժամանակով`17:45-ին:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Պաշտոնական գործընկեր` Ucom
Լուսանկարը՝ Getty Images
ՀԱՕԿ լրատվության բաժին