ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

15:17 - 05 Դեկ, 2022

Դեկտեմբերի 9- ին տեղի կունենա միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)   11-րդ  գագաթնաժողովը: Այն կղեկավարի կազմակերպության նախագահ Թոմաս Բախը։ 

Միջոցառումը  կհամախմբի  օլիմպիական շարժման առաջատար ներկայացուցիչներին։ Կմասնակցեն  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն, տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) նախագահ Լյուկ Տարդիֆը, աթլետիկայի միջազգային ասոցիացիայի (World Athletics) նախագահ Սեբաստիան Կոուն և այլք։ 

Կքննարկվեն  << Պեկին - 2022 >>  ձմեռային,  գալիք՝ 2024թ.   ամառային,  2030թ.  ձմեռային օլիմպիական խաղերին, դրանց  որակավորման փուլերին, կիբերսպորտին, դոպինգի դեմ պայքարին, օլիմպիական շարժմանը  վերաբերող թեմաները:

Այլ նորություններ