Այս տարի Կաննի՝ թվով 77 –րդ կինոփառատոնի կարմիր գորգը կփայլի ավելի պայծառ, քանի որ օլիմպիական ջահը կլինի այն աստղերի թվում, որոնք մայիսի 21-ին կբարձրանան հանրածանոթ աստիճաններով:
Հիշեցնենք, որ օլիմպիական կրակի փոխանցավազքը Մարսելում արդեն մեկնարկել է մայիսի 8-ին:
Մայիսի 21-ի գիշերը կցուցադրվի ռեժիսոր Միքայել Գամրասնիի << Օլիմպիականներ >> անվանումով վավերագրական ֆիլմը, որտեղ Ֆրանսիայի օլիմպիական և պարալիմպիկ չեմպիոնները ներկայացնում են իրենց պատմությունները: Հետևում է Ֆրանսիայի անհավանական թվացող օլիմպիական ծագումնաբանությունը՝ մեկդարյա սխրանքներով:
Հատուկ ցուցադրության պատվավոր հյուրերը կլինեն հիմնականում մարզական գործիչներն ու հայտնի մարզիկները: