Հունաստանի Օլիմպիայում այսօր տեղի ունեցավ 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը, որի հիմքը դրվել է 1936թ.:
Հասկանալի պատճառով միջոցառմանը մասնակցեցին սահմանափակ թվով մարդիկ: Ներկա էին Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, << Տոկիո - 2020 >> -ի կազմկոմիտեի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ավանդույթի համաձայն, ջահի փոխանցավազքի պատիվը տրվում է հույն մարզիկներին: Առաջին անգամ ջահի երթը սկսեց կին մարզուհի` օլիմպիական չեմպիոն, հրաձգուհի Աննա Կորակակին: Նա կվազի մինչև ժամանակակից խաղերի հինադիր, բարոն Պիեռ Դե Կուբերտենի հուշարձանը և այնտեղ կրակը կհանձնի Ճապոնիայի մարզիկին: Ութ օր, մինչև մարտի 19-ը, ջահի երթուղին կձգվի Հունաստանով:
Արարողակարգի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է և այն հեռարձակվեց աշխարհի առաջատար հեռուստաալիքներով: