ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԿԱԶՄԸ

15:07 - 17 Մայ, 2022

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը:

Երևանում կայանալիք առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում:

Մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն հետևյալ բռնցքամարտիկները.  Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:

Այլ նորություններ