ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում նշանակված 2022թ․ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի . . . Սերբիայի Բելգրադում: Այս մասին հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան / UWW / : Որոշումը պայմանավորված է ռուսական սպորտի նկատմամբ ընդունած պատժամիջոցներով:
UWW-ի բյուրոն որոշել է Ռուսաստանում աշխարհի առաջնությունն անցկացնել 2023թ․, իսկ քաղաքի անունը հայտնի կդառնա առաջիկայում: Այդ ստուգատեսը վարկանիշային է լինելու << Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր քաշային կարգի վեց լավագույն մարզիկները կստանան օլիմպիական արտոնագիր։