ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ ` ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

10:09 - 18 Փետ, 2020

Փետրվարի 18 –ին Աբովյանում ուսումնամարզական հավաք սկսեցին Հայաստանի առաջատար ծանրորդները: Մարզումներում ընդգրկված են  Երևանում օրերս անցկացված համապետական առաջնությունում աչքի ընկածները: Մասնագետների հետ զրույցներից պարզվեց , որ մրցաշարը պատասխանել է մի քանի հարցերի: Հուսալի հերթափոխ կա մեզանում: Լավ ծանրորդներ  են աճում Գյումրիում, Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերում և Երևանում: Ստուգատեսն առանձնացավ  նաև մասսայականությամբ: Հայտավորված էին երկրի տարբեր մարզերի ու քաղաքների 150  ներկայացուցիչներ: Թերևս մասնագետների թույլտվությամբ ու համաձայնությամբ բացակայում էին արտագնա մրցումներից նոր վերադարձած և իրենց  ուժերը չվերականգնած առաջատար վարպետները:

Մարզումները  կշարունակվեն մինչև ապրիլի սկիզբը, որից հետո կանանց և տղամարդկանց մեր թիմերը կմեկնեն Մոսկվա և կներգրավվեն ապրիլի  3 –ին սկսվող Եվրոպայի առաջնությունում:

Այլ նորություններ