ԱՌԱՋԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

11:47 - 24 Փետ, 2022

Երևանի նախկին  « Արաքս » -  «Միկա» մարզադահլիճում տեղի  ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի անունը հավերժացնող ազատ  ըմբշամարտի միջազգային երիտասարդական առաջին մրցաշարը:  Հայտավորված էին 61 մարզիկներ:

Տանտերերից բացի, մրցագորգ ելան նաև Վրաստանի պատվիրակները:

Հետաքրքիր ու դիտարժան գոտեմարտեր եղան: Տեխնիկական հնարքների պակաս նույնպես չեղավ, քանզի արդյունքում հարստացան մասնակիցների մրցափորձը և տեխնիկատակտիկական որակները:

Կազմակերպիչները նպատակ ունեն Լյովա Վարդանյանի հուշամրցաշարը դարձնել ավանդական:

Այլ նորություններ