ՀԱՄԱՏԵՂ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

17:15 - 14 Հուն, 2020

Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի և Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները։Բուլղարացի ըմբիշները հաճախ են այցելում Հայաստան։ Դա պայմանավորված է այդ երկրի թիմի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի հետ։ Թիմերի ներկայացուցիչները նաև միմյանց հետ փորձնական գոտեմարտեր են անցկացնում։Մեր մարզիկներ  Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Գեւորգ Ղարիբյանը /60 կգ/, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Կարապետ Չալյանը /77 կգ/, Ռոբերտ Ղարիբյանը /82 կգ/, Մաքսիմ Մանուկյանը /87 կգ/, Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը / երկուսն էլ ՝97 կգ/ և գերծանրքաշային  Դավիթ Օվասափյանը պետք է հանդես գան  Ֆրանսիայի Նիս քաղաքում հունվարի 18-19 –ը  կայանալիք միջազգային մրցաշարում։

Այլ նորություններ