Հունիսի 29 –ին Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաք մեկնեց Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը: Մեր տղաները համատեղ մարզումներ կանցկացնեն վեց այլ թիմերի ըմբիշների հետ:
Հայաստանի պատվիրակությանը մարզավայր է ուղեկցել Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած մարզչական քառյակը:
Մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն Տոկիոյի օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք նվաճած ըմբիշներ Արսեն Հարությունյանը / 57 կգ / և Վազգեն Թևանյանը / 65 կգ /:
Թիմը հայրենիք կվերադառնա հուլիսի 13 –ին և նախապատրաստության ընթացքը կշարունակի Երևանում: