Սոֆիայում, ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակները:
Առավել հաջող է հանդես եկել Արտյոմ Ղալաչյանը / 66 կգ /: Նա իր հաշվին գրանցել է վեց հաղթանակ, գրավել է երրորդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի:
Մեր մյուս երեք ներկայացուցիչները անմասն են մնացել մրցանակներից: