ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

11:07 - 12 Հոկ, 2022

ՄՕԿ –ի  հետազոտական կենտրոնի 40-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել  նախագահ Թոմաս Բախը  և մի քանի ականավոր գիտնականներ: Դիմելով ներկաներին, Բախն իր խոսքում ասել է, որ կառույցը  գիտելիքների իսկական տուն է և շարունակում է  աշխատանքը օլիմպիզմի  արժեքները տարածելու և կրթությանը խթանելու համար:

Կառուցը հիմնադրվել է 1982թ. և  փոքր գրադարանից վերածվել է համաշխարհային սպորտի ռեսուրսների կենտրոնի: Հենց միայն  2021թ.  այնտեղ է այցելել 200 երկրի ավելի քան 400,000 մարդ:

Կան հազվագյուտ փաստաթղթեր, ինչպիսին է, օրինակ,  ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր բարոն Պիեռ դե Կուբերտենի նամակի բնօրինակը, որտեղ ներառված է  օլիմպիական օղակների գաղափարի իր առաջին նկարը:

Եզակի հավաքածուները ներառում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են 1894թ. տեղի ունեցած օլիմպիական անդրանիկ կոնգրեսի պատմությունը,  1896թ. Աթենքից  սկսած  բոլոր օլիմպիական մարզահանդեսների  պաշտոնական հրապարակումները և այլն:

Շվեյցարիայի Լոզանում գտնվող գրադարանում ավելի քան 11,500 փաստաթղթեր հասանելի են նաև էլեկտրոնային ձևաչափով: Այն վստահելի ռեսուրս կենտրոն է, որտեղ կարելի է մուտք գործել ինչպես անձամբ, այնպես էլ՝  առցանց: 

Օլիմպիական հետազոտական կենտրոնը ղեկավարում է   ՄՕԿ –ի  մշակութային  և ժառանգության հիմնադրամը:

 

Այլ նորություններ