Մի խումբ շվեցարացի հեծանվորդներ, Տոկիոյի օլիմպիական խաղերի 100 օրվա հետհաշվարկի առիթով, Լոզանում, հանդիպել են միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / նախագահ Թոմաս Բախին։
Հեծանվորդների և լեռնային հեծանվորդների խմբում ընդգրկված էին չորս մայրցամաքների / Աֆրիկա, Ամերիկա, Ասիա և Եվրոպա / մարզիկներ:
Նրանք ոգևորվել են օլիմպիական չեմպիոն Թոմաս Բախի քաջալերանքի խոսքերով ու խորհուրդներով։ Նա ասել է, որ բարձր տրամադրությամբ պետք է շարունակել նախապատրաստությունը խաղերին և անհամբեր սպասում է հուլիսի 23 –ին Տոկիոյում նախատեսված հանդիպմանը։