ԱՆՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ

11:30 - 01 Մար, 2021

Տոկիոյում  նախատեսված  ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը պետք է անցկացվեն հանդիսականների ներկայությամբ։ Ճապոնական լրատվամիջոցներին նման  կարծիք է  հայտնել  կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն։  Նա նաև նշել է,  որ պետք  է վերահսկել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Անհրաժեշտ է հոգ տանել վարակի տարածումը կանխելու մասին:

Մարտի 3-ին կկայանա միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ /, միջազգային պարալիմպիկ կոմիտեի  / IPC / ղեկավարության, Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչների , Տոկիոյի վարչակազմի և խաղերի կազմկոմիտեի առցանց հանդիպումը:

Ակնկալվում է, որ  կքննարկվի նաև մրցասպարեզներում  հանդիսականների ներկայության  հարցը:

 

Այլ նորություններ