Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Մելքումյանը 11 հնարավորից հավաքելով 9,5 միավոր՝ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը 6-րդ տեղում է, Սերգեյ Մովսիսյանը՝ 12-րդ, Զավեն Անդրիասյանը՝ 19-րդ, իսկ Գևորգ Հարությունյանը՝ 57-րդ:
Արագ շախմատի Եվրոպայի առաջնության հաղթողը Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Պոպովն է:
Լուսանկարը՝ tsaghkadzor2015.fide.com-ից
ՀԱՕԿ լրատվության բաժին