ԲԱԽԻ ԵՌՕՐՅԱ ԱՅՑԸ

12:11 - 16 Նոյ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի  /ՄՕԿ /  նախագահ Թոմաս Բախը  եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Տոկիո։ Նա հանդիպել  է Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ։ Քննարկվել  են   կորոնավիրուսի տարածման   և օլիմպիական ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու միջոցառումների  և այլ հարցեր։ 

Կողմերը հույս են հայտնել , որ  օլիմպիական խաղերը կանցկացվեն այնպես, ինչպես ծրագրված է․ 2021թ․  ամռանը ՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Նշվել է,որ համաշխարհային սպորտի գլխավոր  մարզահանդեսի հաջող անցկացումը կապացուցի մարդկության միասնությունը և այն փաստը, որ կարողացել են  հաղթահարել կորոնավիրուսի խնդիրը։

Ճապոնիայի  կառավարությունը կշարունակի սերտ համագործակցությունը ՄՕԿ-ի հետ ` խաղերն  անվտանգ անցկացնելու  համար: 

Բախն ասել է, որ ՄՕԿ –ը կօգնի  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր տրամադրել մարզիկներին և պատվիրակության անդամներին։

 

 

 

 

Այլ նորություններ