Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը դարձավ վետերանների աշխարհի չեմպիոն

14:07 - 14 Հոկ, 2017

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում 62 կգ քաշային կարգում Ժորա Հովհաննիսյանը դարձավ չեմպիոն:

Հայ վետերան ըմբիշը եզրափակչում շանս չտվեց ամերիկացի Հեջ Նելսոնին՝ 9:1:

Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Սիսումու Հաշիուրայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ էր ռուս Գենադի Մերեդովից՝ 14:3: Եզրափակչի ուղեգրի համար Հովհաննիսյանը հաղթել էր ռուս Վիկտոր Չերկաշինին՝ 8:2:

Ժորա Հովհաննիսյանը 15-րդ անգամ նվաճեց վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը:

 

Լուսանկարը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի

Այլ նորություններ