ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում մարտի 2 -12-ը տեղի կունենա համաշխարհային ուսանողական ձմեռային 29-րդ խաղերը: Կմասնակցի 50 երկրի 3000 մարզիկ: Կխաղարկվի մեդալների 76 հավաքածու:
Մրցանակների համար պայքար կմղեն նաև Հայաստանի հինգ պատվիրակներ. գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը:
Նրանք մարզիչների ղեկավարությամբ շարունակում են նախապատրաստվել հեղինակավոր այդ ստուգատեսին:
ՀԱՕԿ լրատվական բաժին