Սամբոյի բոլոր մայրցամաքային ֆեդերացիաները առաջնություններն ավելի ուշ ժամկետներում կանցկացվեն:
Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմը որոշել է 2020թ. Եկատերինբուրգում նշանակված Եվրոպայի առաջնությունը մայիսից տեղափոխել սեպտեմբեր։
Սամբոյի միջազգային ֆեդերացիան ուշադիր հետևում է իրավիճակին, կսպասի իրադարձությունների հետագա զարգացման ընթացքին և հորդորում է առողջությունը պահպանելու համար խուսափել ցանկացած ռիսկերից։