Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է թաեքվոնդոյի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկ: Արդեն 6-րդ անգամ անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես կգան՝ Հենրիկ Բադալյանը (58կգ.), Սերգեյ Ավանեսովը (63 կգ.), Հակոբ Ղազարյանը (68կգ.), Ավետիք Ղազարյանը (74կգ.), Գրիգոր Շահբազյանը (80կգ.), Իզաբելա Վարժապետյանը (62 կգ.):
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 19-ին և կեզրափակվի նոյեմբերի 22-ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին