Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում ասել է, որ ինքը միջազգային օլիմպիական կոմիտեին / ՄՕԿ / խոստումներ չի տվել ճապոնական կողմի լրացուցիչ ծախսեր կատարելու մասին։ << Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, - ասել է Աբեն և շարունակել , - ևս մեկ անգամ շեշտում եմ , որ Ճապոնիան ամեն ինչ կանի, որպեսզի հաջորդ տարվա խաղերն անցկացվեն կորոնավիրուսի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի պատվին>> :
Ապրիլի 20-ին ՄՕԿ-ի կայքում տեղադրվել են օլիմպիական խաղերի հետաձգման հետ կապված նյութեր: Այնտեղ նշվել է, թե վարչապետ Շինձո Աբեն համաձայնել է, որ Ճապոնիան կշարունակի կատարել լրացուցիչ ծախսերը ՝ 2020 թ․ կնքած պայմանագրի համաձայն: Այդ օրն իսկ տեքստի այդ մասը հանվել է և փոխվել հրապարակումը ։
Մեկնաբանելով հայտարարությունը Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն լրագրողներին հայտնել է,որ Ճապոնիայի կառավարությունը և խաղերի կազմկոմիտեն մանրամասն կուսումնասիրեն հարցը։
Խաղերը հետաձգելու պատճառով ամենամեծ վնասը կրել է Ճապոնիան։ Նախապատրաստության վրա արդեն ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար։