ԿԱԼԱՄՅԱՆԻ ՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ

11:47 - 05 Նոյ, 2024

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տարածել է հետևյալ հաղորդագրությունը. << Հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի զբաղվածությունը NBA-ում՝ նոյեմբերի 24-ին կայանալիք Հայաստան - Ավստրիա խաղում Հայաստանի հավաքականը հանդես կգա Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ: Նրան կօգնի Արեգ Վաթյանը։

Հավելենք, որ Գեորգի Ղազանչյանը նաև Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է, որի հետ թիմը մասնակցել է 2024 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը։

Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաքը կսկսի նոյեմբերի 15-ից՝ պատրաստվելով տարվա ամենակարևոր հանդիպմանը >>։

 

Այլ նորություններ