Սեպտեմբերի 13 –ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ կմեկնի ՀՀ ազատ ընբշամարտի հավաքականը: Մեր մարզիկները երկու օր հետո կմասնակցեն այնտեղ մեկնարկող աշխարհի առաջնությանը:
Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը երեկ հանդիպել է լրագրողներին: Նա գոհ է մարզիկների ընդհանուր պատրաստականությունից: Տղաները անտրտունջ մարզվել են Ռուսաստանում անցկացված ուսումնամարզական հավաքներում , որից հետո ըմբիշները վերադարձել են հայրենիք և մարզումները շարունակում են մայրաքաղաքի Օլիմպավանում:
Մրցումներում մեր երկիրը կներկայացնի վեց ազատ ոճային: Նրանցից յուրաքանչյուրը ի վիճակի է մրցանակակիր դառնալ ու այդ մասին վկայում է նրանց լավ մարզավիճակը:
Մրցագորգի վրա իրենց ունակությունները կդրսևորեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ):