Շվեյցարիայի Լոզանում կայացել է ձիասպորտի համաշխարհային ֆեդերացիայի (FEI) 100-ամյակին նվիրված միջազգային մարզական ֆորում:
Քննարկվել են մրցակարգին առնչվող փոփոխությունների և նժույգների բուժման հետ կապված որոշ հարցեր:
Միջոցառման շրջանակներում ոլորտի փորձագետներն ու մասնագետները հանդես են եկել տարբեր թեմաների վերաբերյալ զեկուցումներով և բացատրություններով։
Առաջարկվող որոշ հարցերի միջոցով նպատակ կա ընդլայնել մարզաձևի աշխարհագրությունը և ավելացնել մարզվողների թիվը:
Ֆորումին ներկա է եղել նաև ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը, իսկ աշխատանքներին մասնակցել են տարբեր երկրների ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մասնագետներ:
Ներկայացված նորամուծությունների և կանոնների վերաբերյալ բոլոր առաջարկները կքննարկվեն աշնանը կայանալիք ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ասամբլեայում: