Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի ազատ ծրագրից հետո, հավաքելով 143,05 միավոր` զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը:
Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): 16-ամյա գեղասահորդը հավաքեց 215,45 միավոր:
Լուսանկարը՝ Getty Images
ՀԱՕԿ լրատվության բաժին