Հայաստանի բռնցքամարտի գլխավոր հավաքականը ուսումնամարզական մարզումներ է անցկացնում մայրաքաղաքի Օլիմպավանում: Պարապմունքներում ընդգրկված են նաև մինչև 22 տարեկան մեր առաջատար մարզիկները, որոնք պետք է մեդալների համար պայքար մղեն Խորվաթիայում մարտի 11-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:
Տանտերերի հետ համատեղ մարզվում են նաև Իսրայելի պատվիրակները: