Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում դուրս է եկել եզրափակիչ. Եվրոպայի առաջնություն

10:30 - 26 Մայ, 2016

Շվեյցարական Բեռն քաղաքում մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը, որտեղ մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան երիտասարդ մարմնամարզիկները:

Հայաստանը երիտասարդների մրցապայքարում ներկայացնում էր Արթուր Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բազմամարտում և 77,765 միավորով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: Ավետիսյանը չի մասնակցի բազմամարտի եզրափակչին:

Օղակների վարժությունում Ավետիսյանը 14,166 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ նա իրավունք է ստացել մասնակցել եզրափակչին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում  է միայն Արթուր Ավետիսյանը:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ