ԵՕԿ – Ի ԳՈՐԾԿՈՄՈՒՄ

11:47 - 01 Դեկ, 2021

Սլովակիայի Շամորին քաղաքում անցկացվեց ԵՕԿ –ի գործկոմի հերթական  նիստը: Այն վարեց  կազմակերպության նախագահ Սպիրոս Կապրալոսը:

Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռաֆայել Պանյոցին զեկուցեց կառույցի  գրասենյակի գործունեության մասին: 

Հաստատվեց  2022թ. բյուջեն: Հաղորդում տրվեց Լեհաստանում 2023թ. կայանալիք եվրոպական երրորդ խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին։ Ծրագրում ընդգրկված է 16 օլիմպիական մարզաձև և հնարավոր է,որ այդ քանակն ավելանա:

Գործկոմը հաստատեց  նաև ԵՕԿ-ի հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կազմերը։ 

Հաշվետվություններով հանդես եկան  հաջորդ տարի մարտին՝   Ֆինլանդիայի  Վուոկատիում անցկացվելիք Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային և  Սլովակիայի Բանսկա Բիստրիցայում կայանալիք ամառային փառատոների կազմակերպիչները:

ԵՕԿ-ի գլխավոր ասամբլեան  տեղի կունենա  Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ՝  2022թ.  հունիսին:

 

Այլ նորություններ