ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՆԵՐԸ

16:33 - 26 Փետ, 2020

Երևանում այսօր սկսվեց Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Կանայք մրցում են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ` Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

Բազմամարտում հայտնի դարձան լավագույն եռյակները. կանայք` Աննա Գրիգորյան / Շահինյանի անվան ՄԴ / , Տաթև Սուքիասյան / Գյումրի /, Ինեսա Ջաղինյան /Շահինյանի անվան ՄԴ /:

Տղամարդկանց բազմամարտի  մրցանակակիրներն են երևանցիներ  Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը:

Վաղը` փետրվարի 27 –ին նախատեսված են առանձին գործիքների եզրափակիչները:

 

Այլ նորություններ