ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ

11:17 - 31 Մայ, 2022

Երևանին հրաժեշտ են տալիս Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մասնակիցներն ու հյուրերը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ավարտվեց այդ հեղինակավոր ՝ թվով 44 –րդ ստուգատեսը և խաղարկված մեդալները գտան իրենց հասցեատերերին:

Հայաստանի հավաքականի հաշվին գրանցվեց չորս մեդալ /  մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե /:

Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի պատվին արժանացավ գյումրեցի Հովհաննես Բաչկովը / 63 , 5 կգ /  և այդ ցուցանիշով հավասարվեց իր անվանի նախորդներ օլիմպիական չեմպիոն, մեծն Վլադիմիր Ենգիբարյանին և աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր Իսրայել Հակոբկոխյանին:

Փոխչեմպիոն դարձան երևանցիներ Արթուր Բազեյանը / 57 կգ / և Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ /:

Պատվանդանի  <<  բրոնզե >>  աստիճանին կանգնեց աբովյանցի Նարեկ Մանասյանը / 92 կգ /:

Այլ նորություններ