ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՏԵՍԱՀՍԿՈՒՄ

15:37 - 07 Մար, 2023

Իրավապաշտպան  38 կազմակերպություններ դիմել են Ֆրանսիայի Ազգային ժողով: Նրանք  բողոքում են այն  օրինագծի դեմ, որը կթույլատրի  արհեստական ինտելեկտի միջոցով տեսահսկում իրականացնել 2024թ.  Փարիզում կայանալիք օլիմպիական և պարալիմպիկ խաղերում:

Փետրվարին Ֆրանսիայի Սենատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս « ընդլայնված տեսահսկումը»։ Այդպիսով կավտոմատացվի տեսահսկումը և հնարավոր կլինի  հայտնաբերել կասկածելի գործողությունները ամբոխում և  ոստիկանությունը ստույգ տեղեկություն կստանա հնարավոր խախտումների մասին:

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ.  հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մեկնարկին մնացել է 507 օր:

 

Այլ նորություններ