ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՈՒՂԵԾԻՐ

11:06 - 23 Նոյ, 2020

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12 –րդ  մրցափուլում կայացել է երեք հանդիպում։ Գրանցվել են հետևյալ արդյունքները․ << Ալաշկերտ >> - << Արարատ >> ՝ 1 ։ 2, << Փյունիկ >> - << Վան >> ՝  0 ։ 0, << Շիրակ >> - << Ուրարտու >> ՝ 3 ։ 0։

Նույն տուրի շրջանակում   այսօր ՝ նոյեմբերի 23 –ին կկայանա << Արարատ-Արմենիա >> - << Նոա >>  զույգերի մրցամարտը:

Հայաստանի գավաթի խաղարկության 1 / 8  -րդ եզրափակիչից հետաձգված << Լոռի >> - ԲԿՄԱ խաղն ավարտվել է ոչ- ոքի ՝ 2 ։ 2։ Առաջին խաղում  նույնպես գրանցվել էր  ոչ- ոքի ՝ 0 ։ 0 ։ Քանի որ բանակային ֆուտբոլիստները պատասխան հանդիպումում, մրցակցի դաշտում  են դարձել  գոլերի հեղինակ, ուստի նրանց  է շնորհվել  քառորդ եզրափակիչի ուղեգիր։

 

 

Այլ նորություններ