Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանն աշխարհի առաջնությունում գրավեց 14-րդ տեղը:
Խուրշուդյանը փոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 111 կգ, սակայն հետո չկարողացավ բարձրացնել 115 կգ: Երրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը կարողացավ գլխավերևում պահել 115 կգ: Հրման ժամանակ Խուրշուդյաը նախ հրեց 140, այնուհետ չկարողացավ բարձրացնել 145 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվեց բարձրացնել 145 կգ-ը: Երկամարտի` 260 կգ արդյունքում Խուրշուդյանը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունն ավարտված է:
ՀԱՕԿ լրատվության բաժին