Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն ասել է, որ ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի անցկացման լավագույն սցենարը մարզասերներով ծանրաբեռնված տրիբունաների առկայությունն է։
Ավելի վաղ << Տոկիո -2020 >> կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն հայտարարել էր, որ Ճապոնիայի իշխանությունները բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներից ժամանածներին նախատեսում են ազատել երկշաբաթյա կարանտին անցնելու անհրաժեշտությունից։
Հունիսին կազմկոմիտեն պաշտոնապես հանդես էր եկել մրցումների պարզեցված սցենարի օգտին: Ծրագրվում է, որ դրանք կկազմակերպվեն երեք հիմնական սկզբունքների հիման վրա. անվտանգ միջավայրի ապահովում, նվազագույն ծախսեր և ձևաչափի պարզեցում:
Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Ի դեպ, խաղերի << Տոկիո – 2020 >> անվանումը պահպանվել է։