Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են Delta coronavirus շտամի պատճառով խիստ սահմանափակումներ մտցնել որոշ երկրների / Հնդկաստանի, Պակիստանի, Նեպալի, Շրի Լանկայի, Մալդիվներ, Աֆղանստանի / պատվիրակությունների նկատմամբ:
Ակնկալվում է, որ պահանջները ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:
Կսահմանվի եռօրյա կարանտին: Նման իրավիճակում, երկիր ժամանելուն պես, իհարկե խիստ հսկողության պայմաններում, մարզիկները հնարավորության սահմանում կկարողանան պարապել:
Ճապոնիայի ԱՕԿ –ի ղեկավար Յասուհիրո Յամաշիտան ենթադրում է, որ օլիմպիականները չեն խորշի սահմանափակումներից , քանզի նպատակը մարզիկների առողջությունն է և մասնակցությունը խաղերին: