Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ճանաչված է որպես անկրկնելի հենացատկորդ:
Անթալիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Արթուրը ապացուցեց, որ ինքը նաև առաջնակարգ բազմամարտիկ է: Երևանցին որակավորման փուլում, վեց գործիքների վրա, ունեցավ կայուն մրցելույթներ և չորրորդ արդյունքով իր համար եզրափակիչի ուղի հարթեց: Վճռական փուլում մերօրյա առաջատարը կրկին ճանաչվեց չորրորդը և արդարացրեց սպասելիքները:
Առաջիկա հանգստյան օրերին տեղի կունենան առանձին գործիքներից եզրափակիչները: Մեդալների համար պայքարում Արթուրը Դավթյանը կմրցի հենացատկում և նժույգթափերում, իսկ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վրա: