ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸ

11:37 - 18 Մար, 2024

Հայաստանում մենապայքարային մարզաձևերի զարգացման  և տարածման գործում  անուրանալի ծառայություն ունի երևանցի Լյովա Վարդանյանը: Նա ազատ ըմբշամարտից ԽՍՀՄ սպորտի վարպետ էր, վաստակավոր մարզիչ և աշխատող:

Լյովա Վարդանյանը գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո  մարզիչ է աշխատել և նրա սաները  շարունակաբար համալրել են Հայաստանի հավաքականները:

Իր գործի նվիրյալ մասնագետը  հրավիրվել  է   հայսպորպետկոմ / ներկայիս ԿԳՄՍ /  և ղեկավարել է մենապայքարային մարզաձևերի բաժինը: Նրա գործունեության  տասնամյակների ընթացքում մեր մարզիկները խոսուն հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում , օլիմպիական խաղերում  և միջազգային մրցաշարերում: Ավաղ,  արդեն երեք տարի է, որ կյանքին հրաժեշտ է տվել շնորհալի Լյովա Վարդանյանը: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում  երրորդ անգամ կազմակերպվեց  մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշների մասնակցությամբ միջազգային մրցաշար, որը անցկացվեց մայրաքաղաքի  << Դինամո >> մարզադահլիճում:

Մրցագորգ ելան  ինը երկրների ազատ  ոճի  մարզիկներ:

Տանտերերից իրենց հաշվին հաղթանակներ գրանցեցին և առաջին տեղը գրավեցին Մանվել Խնձրցյանը / 61 կգ /,Արման Մոսիկյանը / 65 կգ /, Մուշեղ Մկրտչյանը / 86 կգ / և գերծանրքաշային Լյովա Գևորգյանը: Նրանց յոթական թիմակիցներ դարձան երկրորդ և երրորդ մրցանակակիր:

 

 

Այլ նորություններ